Կյանքի*ուղին

Միքայել Միքայելի Լորիկյան

Ծնվել է 1915 թ. Վրաստանի Ախալցիխեի շրջանի Սուխլիս գյուղում: Ավարտել է Ախալցիխեյի շրջանի մանկավարժական ուսումնարանը:

Դպրոցի հիմնադիր

Եղել է Ախալցիխեյի շրջանի Սուխլիս գյուղի միջնակարգ դպրոցի հիմնադիրը:

Առաջին տնօրեն

Եղել է Ախալցիխեյի շրջանի Սուխլիս գյուղի միջնակարգ դպրոցի առաջին տնօրենը:

Մեծարգո ուսուցիչ

Եղել է Հայոց լեզվի և գրականության մեծարգո ուսուցիչ: ՈՒսման մակարդակը բարձրացնելու համար՝ կազմակերպել է բազմաթիվ թատերական ներկայացումներ:

1956 թ.

Ավաղ վաղարժամ հեռացել է կյանքից 1956 թ.-ին, չկարողանալով ավարտին հասցնել առաջին ավարտական դասարանը:

Առաջին շրջանավարտներ

1957թ.-ին արաջին շրջանավարտները իրենց հուշալբոմներում, տնօրենի լուսանկարի տեղը, արժանի են գտել դնել իրենց կողմից սիրված և հարգված մեծատառով մարդու և ուսուցչի՝ ընկեր Միքայել Միքայելի Լորիկյանի լուսանկարը:

Վիդեո

Լորիկ պապիկս՝ Միքայել Միքայելի Լորիկյանը

իմ փոքրիկ գյուղը՝ Սուխլիսը

Սիրելի մորաքույրս, Լորիկ պապիկիս առաջին դուստրը՝ էլեոնորա Լորիկյանը

Լորիկ պապիկիս Սոֆի թոռնիկը

Պողոս Սիմոնի Հակոբյանը հոգ է տարել և խնամել է Լորիկ պապիկիս նրա կյանքի վերջին պահերին:

Պողոս Սիմոնի Հակոբյանը հոգ է տարել և խնամել է Լորիկ պապիկիս նրա կյանքի վերջին պահերին:

Պողոս Սիմոնի Հակոբյանը հոգ է տարել և խնամել է Լորիկ պապիկիս նրա կյանքի վերջին պահերին:

Ջիվան Գասպարյանի ելույթը Սուխլիսի նոր դպրոցի բացմանը

Կոմիտասի Լորիկ երգը

Show More

Քառյակ

Ֆոտո

Լորիկ պապիկս և Համաս տատիկս իրենց ավագ և միջնեկ դստրերի էլեոնորայի և Աստղիկի հետ

Լորիկ պապիկս և Համասփյուռ (Ծաղիկ վարդ, Շուշան բար, Մանուշակ, Նարգիզ) տատիկս

Լորիկ պապիկիս դստրերը Էլեոնորան, Աստղիկը և փոքրիկ Լորիկը (Մայրիկս)

Լորիկ պապիկիս դստրերը Աստղիկը և փոքրիկ Լորիկը (Մայրիկս)

Լորիկ պապիկիս դստրերը Աստղիկը և Էլեոնորան սիրելի Համաս տատիկիս հետ

Լորիկ պապիկիս փոքր դուստրը Լորիկը (Մայրիկս) իր դպրոցական երկրպագու Նեբադզե Վալերայի հետ Վալեում

Լորիկ պապիկս աշակերտների հետ (դստրիկ Աստղիկնել է նրա աշակերտուհին)

Աշխատանքային գործուղում Ժելեզնովոդսկ - 1953 թ.

Համակրելի աշխատակցուհու հետ

Թատրոնի խմբակի աշակերտների ճանապարհորդությունը դպրոցի տնօրեն Լորիկի գլխավորությամբ դեպի մեծ աշխարհ

Սուխլիսի առաջին միջնակարդ դպրոցի առաջին շրջանավարտները

Լորիկ պապիկիս՝ Միքայել Միքայելի Լորիկյանի գերեզմանաքարը Սուխլիսում

Լորիկ պապիկիս 3 դստրերը այսոր

Լորիկ պապիկիս արժանի սերունդը՝ սիրելի քույրիկներս: Հասմիկը աշխատում է իրավաբան Ստրասբուրգում, Սոֆին՝ Ֆրայբուրգի գիմնազիայում գերմաներեն և լատիներեն լեզուների ուսուցչուհի

Ահա և ես, Լորիկ պապիկի Լորիկ աղջկա արաջնեկը՝ Մարիամը: Շատ ուրախ եմ, որ Վեբ ծրագրավոր մասնագիտությունս թույլ տվեց լուսաբանել պապիկիս անցած կարճ, բայց բովանդակալից և լուսավոր կյանքի ճանապարհը: Հուսով եմ, որ մի օր կիրականանա հոգուս խորքում փայփայած երազանքս՝ Սուխլիսի դպրոցը կկոչվի Լորիկ պապիկիս՝ Միքայել Միքայելի Լորիկյան անունով:

Show More

Կապույտ - Թռչուն

Խոսք՝ Պետրոս Նահապետյան

Երաժշտություն՝ Մարիամ Նահապետյան

Կատարում է թոռնիկը՝ Մարիամ Նահապետյանը

Կապույտ թրչուն երգը, որը գրել եմ 14 տարեկան հասակում, նվիրում եմ Լորիկ պապիկիս

Մեծ շնորհակալություն ֆիլմի սցենարի հեղինակներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիչներին՝

  • Սխվիլիսիի դպրոցի տնօրեն՝ Անահիտ Նահապետյանին,
  • Կազմակերպիչ՝ Մարինե Բաղնիքյանին,
  • Կինոռեժիսոր՝ Մկրտիչ Էքնոսյան-Համբարձումյանին
  • Պողոս Սիմոնի Հակոբյանին, որը խնամել և հոգատարությամբ է շրջապատել Լորիկ պապիկիս նրա կյանքի վերջին պահերին: